
ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը` նվիրված մայրաքաղաք Երևանին։
ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
Հայերերն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հասանելի ARARAT Երևան ձայնային ուղեցույցը հրաշալի հնարավորություն է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար՝ բացահայտելու հին քաղաքի նոր եզրերը, մտագրավ պատմություններ լսելու նրա ճարտարապետական կառույցների մասին և, ամենակարևորը, հաղորդակից լինելու նրա բացառիկ ջերմությանը։
ARARAT Երևան ձայնային ուղեցույցը առաջարկում է մոտ մեկ ժամ տևողությամբ զբոսանք Երևանի կենտրոնով, որը մեկնարկում է Ռադիոյի տան մոտ և ունկնդրին բերում Bar Phoenīx։ Ավելին, զբոսանքի ավարտին ձայնային ուղեցույցը հաճելի անակնկալ կմատուցի:
Այս ձայնային ուղեցույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջարկված հետագծի շրջանակներում Ձեզ հետ կզբոսնի լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը, ով ներկայացնում է ոչ միայն զարմանահրաշ պատմություններ, այլև կիսում Ձեզ հետ Երևանի հանդեպ իր անկեղծ հույզերը։
Իր կիրառության մեջ մատչելի և հարմարավետ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը կլինի Ձեր և Ձեր հյուրերի լավագույն ուղեկիցը։
Այն հասանելի է https://yerevanguide.araratbrandy.com/ կայքում։