
2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ֆինանսների նախարարությունը։
Աճը նկատվել է տնտեսության գրեթե բոլոր հիմնական ոլորտներում՝ հատկապես արդյունաբերության, ծառայությունների և շինարարության ճյուղերում։
Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 10.5 տոկոս աճ, արդյունաբերության ոլորտում՝ 18.5 տոկոս, շինարարության ծավալները ավելացել են 13.6 տոկոսով։
Առևտրի ոլորտում արձանագրվել է 6 տոկոս աճ, իսկ ծառայությունների ոլորտում՝ 11.5 տոկոս։
Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025-2026 թվականների համար։Հիմնադրամը նշել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5․9 տոկոսով, 2025-2026-ին հիմնադրամը 4․5 տոկոս աճ է սպասում։ Դա ավելի ցածր է, քան 2024 թվականի հոկտեմբերի կանխատեսումը․ այն ժամանակ 2025 թվականի արդյունքներով 4․9 տոկոս աճ էր սպասվում: