Ջահերով երթի երթուղին Երևանում

Նորություններ
23.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ջահերով երթը կմեկնի այսօր՝ ժամը 19:15-ին։ Երևանի Հանրապետության հրապարակից։

 

Հանրապետության հրապարակից երթը կշարունակվի հետևյալ երթուղով՝ Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան պողոտա, Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական ջահերով երթին՝ ընդդեմ ժխտողականության և հանուն մեր անքակտելի իրավունքների»,- ասացին կազմակերպիչները։