
Ռուսական կողմը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մտքեր փոխանակեցինք մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում համագործակցության վերաբերյալ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Մեր գնահատականները համընկնում են։ ԵԱՏՄ-ին մասնակցությունը կայուն տնտեսական աճի և մեր քաղաքացիների բարեկեցության աճի լրացուցիչ երաշխիք է», - ասաց նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշեց, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել է անվտանգության ոլորտում համագործակցության թեման։
«Մենք դաշնակիցներ ենք։ Այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը երկրի անվտանգության շահերի ապահովման կարևոր բաղադրիչ է»:
«Այս ամենը պետք է հիմնված լինի անցած տարիների ընթացքում կուտակված հարուստ փորձի վրա։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի ակտիվ մասնակցությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»,- ասաց Լավրովը։