Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են առաջարկներ փոխանակել սահմանի սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Նորություններ
22.04.2025

Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են կարծիքներ եւ առաջարկներ փոխանակել սահմանի սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ: Այս մասին "Արմենպրես"-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:

 

Ո՞ր փուլում է սահմանազատման աշխատանքները: Կա՞ պայմանավորվածություն հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ:

Հանձնաժողովների հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռեւս որոշված չէ: Կողմերը աշխատանքային կարգով շարունակում են մտքեր եւ առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի շուրջ: